ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Նարեկ» ծերանոցի գոյատևման միակ միջոցը ծերերի թոշակն է

«Նարեկ» ծերանոցի գոյատևման միակ միջոցը ծերերի թոշակն է
21.06.2013 | 18:07

2003-ին վերանորոգված Աբովյանի հիվանդանոցի հին շենքը, որը երկար տարիներ ծառայում է որպես ծերերի ապաստարան, այսօր արդեն շատ վատթար վիճակում է: Ամուսիններ Միքայելյանների կողմից 1999-ին բացված «Նարեկ» ծերանոցը վերանորոգման կարիք ունի: «Դժվարությունները մեծ են. թոշակները չեն բավարարում, սնունդը թանկ է, տանիքը կաթում է, կոյուղու խնդիր կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծերանոցի տնօրեն Շողիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: «Ծերանոցն այսօր օգնության կարիք ունի: Ձեզ չենք հրավիրել դժգոհելու, այլ ընդամենը ուզում ենք տեղեկացնել, որ նման ծերանոց կա, որտեղ այս պահին 36 տարեց մարդ է ապրում»,-նշեց նա` հավելելով, որ այժմ ֆինանսական խնդիրներ ունեն ու հովանավոր են փնտրում։

Ծերանոցի նախագահ Ֆրիդոն ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ փոխանցմամբ, իրենք դիմել են մի շարք կազմակերպությունների, նաև՝ միջազգային: «Ամքոր» կազմակերպությունը ամենաշատն օգնեց, մեզ հողեր են տվել, մեղուներ, պանիր, կաթի խնդիր չունենք։ Անհրաժեշտության դեպքում` ինքներս ենք նաև դեղորայք գնում: Ծերերին բուժօգնություն ցուցաբերում են տեղի ամբուլատոր կլինիկայում, սակայն լավ կլիներ, որ ինտերնատն ունենար անձնական բուժաշխատող: Շատ դեպքում ամաչում ենք օգնության համար ինչ-որ մեկին դիմել, ասում են՝ եթե չեք կարող, մի արեք։ Բայց ամեն մարդ մի շնորհ ունի, մենք էլ կարծում ենք, որ մեր շնորհն օգնելն է։ Ես մանկավարժական ինստիտուտում եմ դասավանդել, հոգեբանության պրոֆեսոր եմ, ի վերջո հասկացա, որ իմ տեղն այստեղ է։ Ասում են`ի՞նչ շահ ունեք... մեր շահը հոգու հանգստությունն է։ Նույն ձևով իմ երեխաներին եմ դաստիարակել, ընտանիքով լծված ենք այս գործին: Մեզ միայն մի փոքր ֆինանսական օգնություն է պետք»,-ներկայացնելով ծերանոցի վիճակը` ասաց Ֆ.Միքայելյանը:

Նրա փոխանցմամբ, ծերանոցում այսօր ապրում են այնպիսի ծերեր, ովքեր լքված են ու միայնակ, հաշմանդամ են ու հիվանդ, չունեն զավակներ: «Մեր խնդիրները լուծում ենք հիմնականում թոշակներից ու ֆինանսական մուտքավճարներից: Ով գալիս է, 50 հազար մուտքավճար է անում, դա կոմունալներին է գնում, բայց ձմռանն ավելի դժվար է։ Բացի այդ, քանի որ ծերերը մեզ մոտ են մնում,նրանց նպաստ չեն տալիս, ասում են, որ կառավարությունը որոշում է ընդունել, որ ծերանոցների ծերերը նպաստ չստանան։ Հաշմանդամության կարգ ունեն, բայց չեն ստանում, եթե նպաստ տան, մեզ կբավականացնի»,- նշեց նա։

«Նարեկ» ծերանոցին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 0222 2 38 66 հեռախոսահամարով։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ